Աշխատանք 4

Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Աշխատանք 2․ Ուղղանկյունաիստ կամ խորանարդ, մակերես

Երկրորդ աշխատանք։՝ Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։ Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

  • Կատարում է եզրակացություն։
  • Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Պատրաստում ենք խորանարդ՝

Խորանարդը պատրաստել եմ թղթով։ Քանոնով հաշվել եմ և գծել եմ 7 սմ․ երկարությունով և 7 սմ․ լայնությունով նիտեր, որպեսզի այն հնարավոր լինի տեղավորել թղթի վրա։

Խորանարդը ունի 6 նիստ, նիստերի երկարությունը՝7 սմ․ է, լայնությունը՝ 7սմ․։

Աշխատանքի սկիզբը՝ ժամը 20։15

Աշխատանքի ավարտը՝ ժամը 20։35

Աշխատանքը կատարեցի 20 րոպեում։

Նիստի կողմի երկարությունը՝

Մակերեսը՝ 7*7=49 քառ․

Աշխատանք 3․ Իմ օրակարգը

Երրորդ աշխատանք։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
* օրվա քանի՞ ժամն է արթուն,
* օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
* օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
* օրվա  քանի՞ ժամն է կարդում,
* օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
* օրվա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
Հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

Աշխատանք 1․ Չափումներ

Առաջին աշխատանք:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

  • Աշխատանքը կարող ես կատարել բակում, տանը կամ դպրոցում:
  • Աշխատանքը սկսելուց առաջ գրանցիր աշխատանքը սկսելու ժամը:
  • Նշիր այն տեղը, որտեղից պատրաստվում ես ցատկ կատարել: Կատարի՛ր հեռացատկ:
  • Գրանցի՛ր ցատկի հեռավորությունը / սանտիմետրերով/:
  • Գրանցի՛ր աշխատանքն ավարտելու ժամը:
  • Հաշվի՛ր և գրանցի՛ր աշխատանքի տևողությունը;
  • Անհրաժեշտ պարագաներ՝ չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր) Աշխատանքը կատարել եմ տանը՝ հյուրասենյակում, կանգնելով գորգի նախշագծի վրա, ցատկել եմ մինչև մյուս նախշագիծը, ապա չափել եմ այն չափման գործիքով ։

Աշխատանքի սկսել եմ՝ ժամը 13:00-ին։

Աշխատանքը ավարտել եմ՝ ժամը13։15-ին։

Աշխատանքի տևողությունը եղել է 15 րոպե, քանի որ ցատկելու գործողությունը կատարել եմ մի քանի անգամ՝ համոզվելու, որ ամեն բան ճիշտ է արված։

Իմ ցատկի հեռավորություն կազմել է 1 մետր 30 սմ։