Մայրենիի ստուգատես․ հունիսի 8

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Ձեբրեր

Արսեն Մուրադյան

Տարվա վերջային ստուգատեսը

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

1․Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:
Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

  1.  
  2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  3. ագեվազներ,
  4. վագերաձիեր,
  5. մամոնտներ,
  6. դինոզավրեր:
  • 3․Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
    Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։
  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր

Անսովոր-սովորական

Ճիշտ-սխալ

Դժվար-հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Զեբրներ, ձագեր։

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Աշխատանք 7 . Ես կարողանում եմ

Ես ունեմ անհատական համակարգիչ։ +

Իմ համակարգիչը լիցքավորում եմ, ինքնուրույն։ +

Կարոողանում եմ աշխատել word ծրագրով։ +

Կարոողանում եմ աշխատտել paint ծրագրով։ +

Կարոողանում եմ աշխատտել Power Point ծրագրով։ +

Կարոողանում եմ հեռախոսով ձայնագրել։ +

Կարոողանում եմ հեռախոսով նկարել։ +

Իմ էլեկտրոնային փոստի հասցեն է Arsen-Muradyan@mskh.am:

Կարոողանում եմ նամակներ գրել։ +

Կարոողանում եմ կցորդները բեռնել, իմ նամակներին կցորդներ ավելացնել։ +

Իմ բլոգի հասցեն է https://arsenmuradyan.edublogs.org/։ +

Իմ բլոգը ունի 13 բաժին.

Մայրենի +

Մաթեմատիկա +

Անգլերեն +

Ռուսերեն +

Հայերենագիտություն +

Բնագիտություն +

Նախագիծ +

Ճամփորդություն +

Ռադիո +

Մայրենի ստուգատես +

Մաթեմատիկա ստուգատես +

Հորինուկ +

Նկարներ +

Ընտրած առարկա․ Ռոբոտաշինություն

Աշխատանք 4․ Հարցազրույց

Թեման՝ ճամփորդություներ

1․ Դու ին՞չ կենդանի ես սիրում, և ունես կենդանի քո տանը:

2․ Ո՞ր սպորտաձևն ես ամենաշատ սիրում։

3․ Ին՞չ երազանքներ ունես դու։

4․ Ին՞չ կանեիր, եթե ունենայիր կախարդական փայտիկ։

5․ Դու որ մեծանաս ին՞չ ես դառնալու։

6․ Ին՞չ գիրք կուզենայիր նվեր ստանալ։

7․ Ին՞չ կուզեիր աշխարում փոխել։

8․ Ին՞չ ավտոմեքենա ես դու սիրում։

9․ Ին՞չ ճամփորդություններին ես դու մասնակցել։

10․ Ին՞չ քաղաք ես սիրում, և որտեղ կուզեիր ապրել։

1:51 Այժմ նվագարկվում է Դիտել ավելի ուշ Դիտել ավելի ուշ Ավելացնել հերթացանկին Ավելացնել հերթացանկին

Ստուգատես մայրենի

Առաջին փուլ

Աշխատանք 1․ Հեքիաթը համառոտ պատմել հերոսներից մեկի անունից

Հեքիաթի վերնագիրը՝ Սուտասանը

Հեքիաթի հեղինակը՝ Հովհաննես Թումանյան

Հեքիաթը պատմում եմ

Մի անգամ ես հրամայեցի, որ ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ իրեն։ Ինձ մոտ մի հովիվ եկավ, ով ասում էր, թե իր հայրիկը ուներ դագանակ, որը մեկնում էր երկինք, աստղերը խառնում։ Իսկ ես իմ պապու մասին պատմեցի, և նա գլուխը քորելով գնաց։ Ներս մտավ մի դերձակ։ Դերձակը ասում էր, որ վաղը պետք է գար, բայց ուշացավ։ Նա ասաց երեկ շատ անձրև եկավ, կայծակներ տրաքեցին, երկինքը պատռվեց, այդ իսկ պատճառով գնացել էր կարկատելու։ Ես պատասխանեցի․ “Հա, լավ ես արել, բայց լավ չէիր կարկատել”։ Նա դուրս է գալիս, և ներս է մտնում մի աղքատ գյուղացի՝ կոտը կռնատակին։ Նա ասաց, թե ես մի կոտ ոսկի եմ պարտք նրան։ Ես պատասխանեցի, թե դա սուտ է, որ ես իրեն պարտք չեմ։ Գյուղացին ասաց․ “եթե ինձ պարտք չես, թագավորությանդ կեսը տուր ինձ”։ Չհասկանալով սուտը, ես իրեն տվեցի թագավորությանս կեսը։

Աշխատանք 2․Պատմի՛ր քո ձեռքբերումների մասին՝ օգտվելով հարցաշարից

Իմ մասին

Իմ մասին կարող եմ պատմել, որ չորրորդ դասարանում ես սովորել եմ թեստային աշխատանքներ գրել։ Սովորել եմ ավելի ճկուն օգտվել համակարգչից, և համացանցից։ Սովորել եմ նոր առարկաներ՝ հայրենագիտությունը, և բնագիտությունը։ Արդեն կարող եմ կես ճանապարհը մենակ գնալ դեպի տուն։ Չորրորդ դասարանում ես սովորել եմ ավելի լավ խաղալ հետաքրքիր թիմային խաղեր՝ օրինակ դրոշակ, ֆուտբոլ, և այլն։ Կարդացել եմ Հ․ Թումանյանից շատ հեքիաթներ այդ հեքիաթներից սովորել եմ գրագետ խոսել լինել, բարի, ազնիվ, պարտաճանաչ և նպատակասլաց։ Նաև կարդացել եմ “Տիեզերքի գաղտնիքներ” գիրքը, որը շատ հետաքրքիր է մարդու և տիեզերքի, մոլորակների, արեգակի մասին է։ Կարդացել եմ Ջաննի Ռոդարի, Մկրտիչ Արմեն, և բոլոր գրքերից ինչ-որ նոր բաներ եմ ինձ համար սովորել։ Դիտել եմ հայկական և արտասահմանյան ֆիլմեր, որոնք միշտ եղել են չարությության և բարության, ազնիվի և խարդախի մասին, և այդ ֆիլմերը շատ հետաքրքիր էին և ուսուցողական։ Միշտ ֆիլմերը լավ ավարտ են ունեցել և բարին, ազնիվը միշտ հաղթել են չարին և վատին։ Ամենատպավորիչ ֆիլմը, որը այս վերջերս դիտեցի, դա “Մայրիկ” ֆիլմն էր։ Այն գեղեցիկ ընտանիքի մասին էր, որը փրկվեց եղեռնից, դժվար ու տանջալի կյանից հետո հասավ մեծ փառքի, ծնողական, նվիրական մեծ սիրո, մեծ հավատքի շնորհիվ։ Ես նոր ընկերներ ձեռք բերեցի դհոլի խմբում։ Մենք միասին մասնակցում ենք համերգների, և շատ նոր բաներ եմ սովորել երաժշտության, դհոլի հետ կապված։ Շատ ենք գնացել ճամփորդությությունների։ Ես կպատմեմ մի քանիսի մասին։ Դասարանով գնացել էինք Ջուխտակ վանք։ Վանքը շատ հին կառույց էր և շատ գեղեցիկ էր։ Վանքում, իհարկե, իմ մտքում, իմ սրտի ցանկություններով լուռ աղոթեցի։ Շատ ենք գնացել Սևանա լիճ և դասարանով և ընտանիքով, որտեղ միշտ ուրախ, հագեցած օր ենք անցկացրել սառը ջրում լողալով։ Գնացել ենք շատ հետաքրքիր վայր՝ Պլանետարիում, որտեղ անչափ հետաքրքիր էր։ Մի պահ աշխարհից կտրվել էինք և դիտում էինք ֆիլմեր մոլորակների մասին։ Շատ հետքրքիր էր և շատ տպավորիչ։ Իսկ ամենայուրօրինակը դա այցելությունն էր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի թանգարան։ Մենք շրջայց կատարեցինք թանգարանում, ծանոթացանք հին և նոր դրամներին, Կիլիկիայի հայկական պետության՝ պղնձե, արծաթե փողերին, Արաբական խալիֆատի՝ ոսկե, արծաթե, պղնձե փողերին, նաև Օսմանյան կայսրության արծաթե, ոսկե փողերին, հայկական լումաներին, որոնք հիմա չեն գործում և այլն։ Այնտեղ դիտեցինք շատ հետաքրքիր ֆիլմ, որը փողերի մասին էր, շատ գաղտնիքներ իմացանք դրամի մասին։ Ընտանիքով նույնպես գնում ենք ճամփորդությունների։ Երբ ես փոքր էի գնացել էինք ծովափնյա Սոչի քաղաք, շատ սիրեցի սև ծովը, այնտեղի բնությունը։ Նաև Վրաստան ենք շատ գնացել։ Այնտեղ էլ եմ շատ հավանում։ Սիրում եմ հանգստանալ ծովում և անվերջ լողալ ջրում։ Ինձ համար նոր զբաղմունք դարձավ դհոլի հաճախումը, քանի որ սիրում եմ երգը, երաժշտությունը, նաև սիրում եմ դհոլ նվագել ուրախ առիթներին։ Որպես հոբբի ինձ դուր է գալիս սպորտը, քանի որ տանը շատ եմ մարզվում, իսկ ավելի շատ սիրեցի ֆուտբոլը, որը շատ եմ խաղում ընկերներիս հետ և՛ դպրոցում, և՛ մեր բակում։ Շատ եմ ցանկանում հաճախել ֆուտբոլային խմբակ և ավելի լավ տիրապետել այդ խաղին։ Այսքանը իմ մասին։

Աշխատանք 3. Հորինի՛ր պատմություն.

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Ամաչկոտ նապաստակ, հուզված արջուկ, հոգնած կրիա, լուսավոր ժամացույց, ճաշոտ աթոռ, քաղցր գլուխ։

  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:

«Հոգնած կրիա»

  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:

«Հոգնած կրիա»

Լինում է, չի լինում մի կրիա, որի անունը Պոնչուկ է։ Այս Պոնչուկը այնքան հոգնած է լինում, որ չի կարողանում պառկել, բայց նրան փորձում էին օգնել։ Երբ Պոնչուկը պառկեց, նա չկարողացավ վեր կենալ, և այդպես ամբողջ օրը պառկած մնաց։ Բոլոր կրիաները չէին հասկանում, թե ինչից է իրենց լավ ընկեր Պոնչուկը այդքան հոգնած, բայց գտնվեց մի կրիա, որը մյուսներին պատմեց, թե ինչի է Պոնչուկը հոգնած։ Պոնչուկը նախորդ օրը երկար-երկար քայլել էր, սարեր էր բարձրացել և իջել։

  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ. Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ (մայիսի 15-21)

Աշխատանք 4. Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստի՛ր ընկերոջդ հետ: Ձայնագրությունը կամ տեսագրությունը հրապարակիր բլոգումդ:

  • նախապես մտածի՛ր հարցերը, գրառիր դրանք բլոգում
  • որոշի՛ր ձևաչափը. ռադիոնյու՞թ ես պատարստելու, թե՞ տեսանյութ
  • հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրի՛ր
  • հիշի՛ր. հարցազրույցը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ և ավարտ

Հարցեր՝

1․ Դու ին՞չ կենդանի ես սիրում, և ունես կենդանի քո տանը:

2․ Ո՞ր սպորտաձևն ես ամենաշատ սիրում։

3․ Ին՞չ երազանքներ ունես դու։

4․ Ին՞չ կանեիր, եթե ունենայիր կախարդական փայտիկ։

5․ Դու որ մեծանաս ին՞չ ես դառնալու։

6․ Ին՞չ գիրք կուզենայիր նվեր ստանալ։

7․ Ին՞չ կուզեիր աշխարում փոխել։

8․ Ին՞չ ավտոմեքենա ես դու սիրում։

9․ Ին՞չ ճամփորդություններին ես դու մասնակցել։

10․ Ին՞չ քաղաք ես սիրում, և որտեղ կուզեիր ապրել։

1:51 Այժմ նվագարկվում է Դիտել ավելի ուշ Դիտել ավելի ուշ Ավելացնել հերթացանկին Ավելացնել հերթացանկին

Աշխատանք 5. Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ (տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում):

Ուղաթիռով Կարմիր Գլխարկը

Տատիկը մի օր քաղցած է լինում ու  զանգում է Կարմիր Գլխարկի մայրիկին։ Նրանից այս անգամ կարկանդակների փոխարեն պատվիրում է պիցցա։ Մայրիկը պատրաստում է նոր սուոսով պիցցա և խնդրում է Կարմիր Գլխարկին, որպեսզի այն հասցնի տատիկին, ով ապրում է անտառի խորքում։ Մայրիկը պատվիրում է ուղղաթիռ, պիցցան արագ տատիկին հասցնելու համար։  Շտապելով, կարմիր գլխարկը արագ նստում է ուղղաթիռը։ Արդեն ճանապարհին, Կարմիր Գլխարկը որոշում է տատիկի համար սունկ հավաքել և խնդրում է օդաչուին  իջեցնել ուղղաթիռը անտառի մեջ։ Հանկարծակի Կարմիր Գլխարկը նկատում է, որ օդաչուն գայլն է, որը հագել էր օդաչուի համազգեստ։ Վախեցած թոռնիկը փախչում է դեպի իր տատիկի տուն։ Տատիկի տուն հասնելով արագ հյուրասիրում է պիցցան և նկատում է, որ տատիկը ամբողջը  մի անգամից կուլ տվեց, նաև նկատեց, որ տատիկը տարօրինակ ձայներ է հանում ու առավել տարօրինակ շարժումներ է անում։ Կարմիր Գլխարկը գլխի է ընկնում, որ դա նույն գայլն է, որը ուղղաթիռի օդաչուն էր։ Մտածելով, որ գայլը հեսա իրեն էլ կուտի, նա պատրաստվում էր արագ փախչել, բայց հանկարծ, տեսավ, որ գայլի բերանից ծուխ է դուրս գալիս։ Նա հասկացավ է, որ նոր սոուսով պիցցան շատ կծու էր, դրա համար էլ գայլը չդիմացավ ու սատկեց, իսկ նրա միջից դուրս եկավ վրդովված տատիկը, ով շատ էր ուզում կծու պիցցան համտեսել։

Աշխատանք 6. Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով ներկայացրու՛ տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ պատմի՛ր դրանցից մեկի մասին: Արդյունքը հրապարակի՛ր բլոգումդ:

Աշխատանք 7․ Ես կարողանում եմ

Ես ունեմ անհատական համակարգիչ։ +

Իմ համակարգիչը լիցքավորում եմ, ինքնուրույն։ +

Կարոողանում եմ աշխատել word ծրագրով։ +

Կարոողանում եմ աշխատտել paint ծրագրով։ +

Կարոողանում եմ աշխատտել Power Point ծրագրով։ +

Կարոողանում եմ հեռախոսով ձայնագրել։ +

Կարոողանում եմ հեռախոսով նկարել։ +

Իմ էլեկտրոնային փոստի հասցեն է Arsen-Muradyan@mskh.am:

Կարոողանում եմ նամակներ գրել։ +

Կարոողանում եմ կցորդները բեռնել, իմ նամակներին կցորդներ ավելացնել։ +

Իմ բլոգի հասցեն է https://arsenmuradyan.edublogs.org/։ +

Իմ բլոգը ունի 13 բաժին.

Մայրենի +

Մաթեմատիկա +

Անգլերեն +

Ռուսերեն +

Հայերենագիտություն +

Բնագիտություն +

Նախագիծ +

Ճամփորդություն +

Ռադիո +

Մայրենի ստուգատես +

Մաթեմատիկա ստուգատես +

Հորինուկ +

Նկարներ +

Ընտրած առարկա․ Ռոբոտաշինություն

Աշխատանք 8․

Տեսանյութի միջոցով ներկայացրու քո բլոգը. ինչ բաժիններ ունի, քանի նյութ ունես հրապարակված, ներկայացրու 2-3 հրապարակում, որոնք քո կարծիքով քո բլոգի լավագույն հրապարակումներն են: