Ճամփորդություն դեպի Լոռի

Ապրիլի 26-ին մենք գնացինք դեպի <<Լոռի>>։ Երբ գնում էինք կանգ առանք այս տեղերում՝

Ապարանի Նժդեհի պուրակ (բրդուճներով ընդմիջում)

Ապարանի սբ. Խաչ եկեղեցի (4-րդ դար)

Էկոտուր -ծառատունկ-թփատունկ Լեռնավանի հիմնական դպրոցի սովորողների հետ

Երեկոյան քայլք Պուշկինո գյուղում (մոտ 3 կմ):

Իսկ երբ հասանք մի քիչ հանգստացանք, խաղեր խաղացինք, իսկ երբ իրիկունն դարձավ մենք խնջույք արեցինք և քաղցրավենիք կերանք և ես շատ ուրախացա։ Եկրրորդ օրը մենք արթնացանք նախաճաշ արեցինք խաղացինք և գնացինք Գառգառ գյուղ դպրոց։ Այնտեղ մրցումներ արեցինք և նաև մեզ դպրոցը ցույց տվեցին և դրանից հետո վերադարձանք հյուրատուն։ Իսկ երբ հասանք հյուրատուն նախաճաշեցինք և բատուտ թռվռացինք։ Երրորդ օրը նույնպես նախաճաշեցինք և հավաքվեցինք, որովհետև վերադառնում էինք դեպի Երևան։ Այդ ընթացքում երբ գնում էինք կանգ առանք Լոռե բերդում ուսումնասիրեցինք և շարունակեցինք մեր վերադարձը։ Սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցում նույնպես կանգ արեցինք և ուսումնասիրեցինք։ Եվ մի քանի ժամից հետո մենք հասանք Երևան։ Ինձ Լոռին շատ դուր եկավ, այնտեղ շատ հավես և զվարճալի էր։ Եվ նաև ես այնտեղ ունեցա նոր ընկերներ։ Եվ այսքանից հետո ես էլի կուզեի գնալ դեպի <<Լոռի>>։

Ճամփորդություն դեպի Թեժառույք

Ուրբաթ օրը մենք խմբակային գնացինք ճամփորդության դեպի Թեժառույք բարձրունք։ Երբ հասանք հանգստացանք և նախաճաշեցինք և շարունակեցինք բարձրանալ։ Անտառը և միջավայր շատ գեղեցիկ օդը լավն էր։ Եվ ապա մենք հասանք, միքիչ հանգստացանք և խաղացինք իրար հետ, և մտանք ներս։ Ներսը շատ գեղեցիկ էր։ Մենք աղոթեցինք նայեցինք թե ինչեր են դրված և դուրս եկանք։ Միքիչել այնտեղ մնացինք և արդեն իջնելու ժամանակը եկավ, երբ հասանք ավտոբուսի մոտ մենք գնացինք դպրոց։ Եվ այսենց անցավ ճամփորդությունը ինձ ահավոր շատ դուր եկավ բարձունք հաղթահարելը։

Թեժառույքի վանք, միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է ՀայաստանիԿոտայքի մարզիՄեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում[2]։

Ճամփորդություն դեպի Մարտիրոս Սարյանի տուն թանգարան

Այսօր մենք ջոկատով գնացին Մարտիրոս Սարյանի տուն թանգարան։ Այնտեղ շատ բաներ իմացա և շատ հետաքրքիր անկացրեցին։ Հետո գնացինք մի այգի, որտեղ նստեցինք գնացք և գնացինք առաջ հետո հետև։ Մի խոսքով ինձ դուր եկավ այսօրվա ճամփորդությունը։

Ճամփորդություն դեպի Բնության թանգարան

Այսօր մենք դասարանով գնացել էինք Բնության թանգարան։ Այնտեղ տեսանք շատ հետաքրքիր կենդանիներ, որոնք գոյություն են ունեցել միլիոն տարի առաջ։ Այնտեղ կային բադիկներ, թռչուններ՝ մեծ և փոքր, գայլեր, ձկներ, որոնք շատ հետաքրքրիր էին և նման էին գայլի։ Այնտեղ շրջելով մենք տեսանք շատ գեղեցիկ մեծ և փոքր ձկներ, որոնց մեջ կային նաև ոսկե ձկնիկներ։ Բնությունը բազմազան է և շատ գեղեցիկ, իսկ Բնության թանգարանում տարիներով պահպանվել էր այդ գեղեցկությունը։ Ես շատ հիացած էի ․․․

Ճամբարի վերջին օրը

Ճամբարի ժամանակ ջոկատով խաղեր էինք խաղացել։ Երկու անգամ գնացել էինք սահադաշտ, իսկ մեր վերջին ճամբարային օրը գնացինք Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի թանգարան։ Մի օր անց մեզ առաջադրանք տվեցին և ասացին, եթե այդ առաջադրանքը կատարենք, ապա մեզ նվեր է սպասվելու։ Երբ մենք այդ առաջադրանքը կատարեցինք, այդ օրը գնացինք պոնչիկանոց, որը գտնվում էր դպրոցի մոտակայքում։ Մենք հավես ժամանակ անցկացրեցինք։ Ինձ այդ ճամփորդությունները շատ դուր եկան, և ես շատ ուրախ էի։

Ճամփորդություն դեպի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թանգարան

Այսօր մենք մեր ջոկատով գնացել էինք Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի թանգարան։ Այնտեղ ինձ շատ դուր եկավ ու շատ հետաքրքիր էր։ Մենք շրջայց կատարեցինք թանգարանում, ծանոթացանք հին և նոր դրամներին, Կիլիկիայի հայկական պետության՝ պղնձե, արծաթե փողերին, Արաբական խալիֆատի՝ ոսկե, արծաթե, պղնձե փողերին, նաև Օսմանյան կայսրության արծաթե, ոսկե փողերին, հայկական լումաներին, որոնք հիմա չեն գործում և այլն։ Այնտեղ դիտեցինք շատ հետաքրքիր ֆիլմ, որը փողերի մասին էր, շատ գաղտնիքներ իմացանք դրամի մասին։ Վերջում, ես շատ զգացված էի, քանի որ մեզ հուշանվեր տվեցին և դա շատ հաճելի էր։

Ճափորդություն դեպի սահադաշտ

Հինգշաբթի օրը մենք դասարանով գնացինք սահադաշտ։ Այնտեղ մեզ տվեցին չմուշկներ, և մենք հագանք դրանք։ Ես չեի կարողանում չմուշկ քշել, բայց հետո ինձ իմ ընկերներն սովորացրեցին։ Բայց ես էլի չկարողացա քշել, և այդ պահին մոտեցավ մի ուսուցիչ, ով ինձ նորմալ սովորերցեց։ Դրանից հետո, ես իմ ընկերների հետ կարողացա նորմալ քշել ու զվարճանալ։