Ուսումնական ամառ 2023

  • Ստեղծագործության/գրքի անվանումը: «Բարոն Մյունխհաուզենի արկածները»
  • Հեղինակը: Էրիխ Ռասպե․
  • Քանի՞ էջից էր բաղկացած: Բաղկացած էր 30 էջից /Word ֆայլի չափանիշով/, 37 հատվածից, 2 մասից:
  • Քանի՞ օրում կարդացիր: Ես կարդացել եմ այն 10 օրում։
  • Ինչի՞ մասին էր: Բարոն Մյունխհաուզենի տարբեր արկածային պատմություների մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները: Համառոտ ներկայացրու գլխավոր հերոսներին: Գլխավոր դերում Բարոն Մյունխհաուզենն էր: Սակայն բոլոր պատմություներում կային այլ հետաքրքիր հերոսներ։ Նույնիսկ կար ձի:
  • Գրքից դո՛ւրս գրիր քո կարծիքով ամենահուզիչ, ամենածիծաղելի, ամենահետաքրքիր և ամենաձանձրալի հատվածները: Ծիծաղելի հատվածը՝ Ձին տանիքի վրա: Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։ Ձմեռ էր, ձյուն էր գալիս։ Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։ Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։ Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ։ Միայն ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցվել։ Երկար քնեցի, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։ Ի՞նչ է պատահել։ Ո՞ւր եմ ընկել ես։ Ինչպե?ս կարող էին մի գիշերվա մեջ այսքան տներ բուսել։ Իսկ ձի՞ս ինչ եղավ։ Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է պատահել։ Հանկարծ լսեցի ծանոթ խրխնջոց։ Իմ ձիու խրխնջոցն էր։ Իսկ որտե՞ղ է։ Խրխնջոցը վերևից էր լսվում։ Ես բարձրացրի գլուխս Ա ինչ… Ձիս կախված է զանգակատան տանիքից, կապված է հենց խաչից։ Իսկույն հասկացա, թե ինչ է պատահել։ Երեկ երեկոյան այս քաղաքն իր մարդկանցով ու տներով ծածկված էր ձյունով և միայն խաչի ծայրն էր ցցված մնացել։ Ես չիմացա, որ դա խաչ է, ինձ թվաց, թե մի փոքրիկ սյուն է, որին կապեցի ձիս։ Իսկ գիշերը, երբ քնած եմ եղել, ձնհալն ընկել էր, ձյունը հալվել, և ես աննկատելի իջել եմ գետնին։ Իսկ իմ խեղճ ձին մնացել էր այնտեղ, վերևում, տանիքին։ Խաչից կախված լինելու պատճառով գետնին իջնել չէր կարողացել։ Ի՞նչ անել։ Երկար չմտածելով, ես վերցրի ատրճանակս, նշան բռնեցի, և գնդակը դիպավ ուղիղ սանձին, որովհետև ես հրաշալի հրաձիգ էի։ Սանձը կտրվեց, և ձին արագ ինձ մոտ իջավ։ Ես թռա ձիուս վրա և քամու արագությամբ առաջ սլացա։ Հետաքրքիր հատված՝ Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին: Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։ ― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։Մի ժամից հետո լուսնին հասա։Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։ Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։ Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։ Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։ Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։ Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։ Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։ Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։ Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։ Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։ Հուզիչ հատվածը ՝ Կույր խոզը Այո՛, ինձ հետ շատ ու շատ զարմանելի դեպքեր են պատահել։ Մի անգամ խիտ անտառով անցնելիս տեսա, որ վազում է մի շատ փոքրիկ վայրի գոճի, իսկ նրա հետևից՝ մի մեծ խոզ։ Հրացանն արձակեցի, բայց, ափսոս, գնդակը վրիպեց։ Գնդակս անցավ հենց խոզի և գոճու արանքով։ Գոճին վնգվնգաց և փախավ անտառ, իսկ խոզը մնաց տեղում քարացած։ Ես զարմացա․ ինչո՞ւ խոզն ինձանից չի փախչում։ Մոտեցա և իմացա, թե բանն ինչ է։ Խոզը կույր էր. ճանապարհը չէր տեսնում։ Նա կարող էր շարժվել միայն իր գոճու պոչից բռնած։ Գնդակս կտրել էր գոճու պոչը, գոճին փախել էր, իսկ խոզն առանց նրա չէր իմանում, թե ուր գնա։ Այստեղ իմ գլխում մի հրաշալի միտք ծագեց։ Բռնեցի պոչի կտորից և խոզին իմ խոհանոցը տարա։ Խեղճ կույրը հանդարտ հետևում էր ինձ՝ կարծելով, թե առաջվա նման իրեն իր գոճին է առաջնորդում։ Այո՛, մի անգամ էլ պետք է ասեմ, որ հնարամտությունը մեծ բան է։ Ձանձրալի հատվածը ՝ Կատաղած մուշտակը Ասենք, իմ կյանքում ավելի սարսափելի դեպքեր են պատահել, քան գայլերի հանդիպելը։ Մի անգամ Պետերբուրգում իմ հետևից մի կատաղած շուն ընկավ։ Ես սկսեցի փախչել։ Բայց իմ ուսերին մի ծանր մուշտակ կար, որ խանգարում էր ինձ փախչել։ Մուշտակը դեն գցեցի, վազելով տուն մտա և դուռը ծածկեցի, իսկ մուշտակը մնաց փողոցում։ Կատաղած շունը հարձակվեց մուշտակի վրա և սկսեց կծոտել։ Ծառաս դուրս եկավ և մուշտակը բերեց կախեց այն պահարանում, որտեղ կախված էին իմ շորերը։ Հետևյալ օրը վաղ առավոտյան ծառաս ներս մտավ իմ ննջարանը և վախեցած ձայնով գոչեց. ― Վե՜ր կացեք, վե՜ր կացեք։ Ձեր մուշտակը կատաղել է։ Ես վեր եմ թռչում անկողնուց, բաց անում պահարանը և ի՜նչ տեսնում… Բոլոր շորերս կտոր-կտոր է արված։ Ծառաս ճշմարիտ էր ասել, իմ խեղճ մուշտակը կատաղել էր, որովհետև երեկ նրան կատաղած շուն էր կծել։ Մուշտակս կատաղությամբ հարձակվեց համազգեստիս վրա և կտոր-կտոր արավ։ Ես վերցրի ատրճանակս և արձակեցի։ Կատաղած մուշտակս իսկույն հանգստացավ։ Այն ժամանակ ծառաներիս հրամայեցի կապկպել մուշտակը և կախել առանձին պահարանում։ Այդ օրվանից մուշտակս այլևս ոչ ոքի չի կծել, և ես աներկյուղ հագնում եմ։
  • Ի՞նչ ասելիք ուներ ստեղծագործությունը: Ստեղծագործությունը մի մարդու կյանքի պատմության մասին էր, որտեղ շատ էին զվարճալի և հետաքրքիր դեպքերը, և դա նշանակում է, որ մարդու կյանքը միշտ անկանխատեսելի է և անակնկալներով լի: Պետք է միշտ պատրաստ լինել ցանկացած իրավիճակում զգոն և ուշադիր լինել, մտածված և խելացի քայլեր կատարել:

Ամառային առաջադրանքներ

At the Zoo

It is a sunny day. There are a lot of people at the zoo. Mike and Jane are at the zoo, too. They are with their mother and father. They are watching the animals. The lion is sleeping, the monkey
is eating a banana, the bears are playing, and the kangaroo is jumping. They are very funny. Mike and Jane like animals. They go to the zoo at weekends:

1. Answer the questions /պատասխանիր հարցերին/

1. Are Mike and Jane at the zoo? Yes, they are at the zoo.
2. What are they doing? They are watching the animals.
3. Is the lion jumping or sleeping? The lion is sleeping.
4. What is the monkey eating? The monkey is eating a banana.

5. Are the bears running? No, the bears are playing.

6. What is the kangaroo doing? The kangaroo is jumping.
7. Do Mike and Jane like animals? Yes, they like animals.

Ընտրիր ճիշտ տարբերակը

  1. My teacher  ………….us English (teacher, teaches).
  2. He is a ……….(work, worker).
  3. He ………well (swimmer, swims).
  4. Ann is the best …………..of the team (swimmer, swims).
  5. Our …………..is very kind (teacher, teach).

Ավարտիր նախադասությունները օգտագործելով հետևյալ բառերը (birthday, English,  Sunday, Monday)

  1. My favourite subject is English.
  2. Today is my birthday.
  3. We have English on Monday.
  4. On Sunday we don’t go to school.

Կարդա և սովորիր նոր բառերը

Hello. It is Sunday. I don’t go to school. Our family is at home on Sunday. Today we have many guests and I must help my mother cook dinner. At ten o’clock I wake up,  wash my face and hands, and make my bed and my brother’s bed. Then I go to the kitchen, where my mother is making our breakfast. Today we have a mushroom omelette, cheese and butter and orange juice. After breakfast, we clean the house and go to the kitchen again to cook dinner. For dinner, we must cook salads, cutlets and chicken with potatoes. For dessert, we have a strawberry cake, candy and pancakes. My mother is teaching me how to make a salad. We must hurry up because our guests must come at six o’clock.     

Կարմիրով նշված նախադասությունները դարձրեք ներկա շարունակական, կանաչով նախադասությունները՝ անցյալ:   

Wash my face and hands, and make my bed. — I am washing my face and hands, and I’m making my bed. 

I go to the kitchen — I am going to the kitchen.

We have a mushroom omelette. — We had a mushroom omelette.

My mother is teaching me how to make a salad. — My mother taught me how to make a salad. 

Vocabulary

To cook-եփել

hurry up- շտապել

To wake up-արթնանալ

To wash-լվանալ

Mushroom omelette- սնկով ձվածեղ

Cheese-պանիր

To clean-մաքրել

Cutlet-կոտլետ

Cake- տորթ

Candy- կոնֆետ

Pancake- ձիթաբլիթ

guest- հյուր

To be ready-պատրաստ լինել

to make a bed- անկողինը հավաքել

Կարող ե՞ս աղցան պատրաստել, իսկ ին՞չ բանջարեղեն ես օգտագործել աղցանիդ մեջ, գրիր, պատրաստիր, նկարիր:

I made a vegetable salad. I used cucumbers, tomatoes, onions, greens and oil to make the salad.
I like this salad.