Մայրենիի ստուգատես․ հունիսի 8

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Ձեբրեր

Արսեն Մուրադյան

Տարվա վերջային ստուգատեսը

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

1․Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:
Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

  1.  
  2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  3. ագեվազներ,
  4. վագերաձիեր,
  5. մամոնտներ,
  6. դինոզավրեր:
  • 3․Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
    Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։
  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր

Անսովոր-սովորական

Ճիշտ-սխալ

Դժվար-հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Զեբրներ, ձագեր։

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Ճամփորդություն դեպի ֆրանկոֆոնիայի այգի

Այսօր մենք ճամփորդել էինք դեպի ֆրանկոֆոնիայի այգի։ Այնտեղ մենք ֆուտբոլ խաղացին, հետո ես գնացի սղարաներից սղացի և նախաճաշեցի։ Երբ նախաճաշեցի վերջացրեցի նստեցինք երթուղայինը և գնացինք։

Հունիսի 5․ Երկրի մոլորակի օր

Հունիսին 5-ին երկիր մոլորակի օրն է։ Այդ օրին պետք է բնությունը պահպանել, իսկ բնությունը պահպանելու համար պետք է աղբ հավաքել ծաղիկները չտրորել, ծառերը, ծաղիկները, խոտերը ջրել և այլն։ Եվ այսենց բնությունը շատ գեղեցիկ կլինի և լավ օդ կունենա։ Եթե երկիր մոլորակի վրա շատ աղբ լիներ երկիր մոլորակը շատ վատ հոտ կունենար, և աշխարհի վերջը կլիներ։