ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին: Քամու բնութագրիչներից կարեոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդր կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը: Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում: Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժր չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժր 0 բալ է, իսկ եթե քամու ուժր 12 բալ է, ապա փոթորիկ է, որի րնթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը: Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով, իսկ չափման միավորը 120մ/վ
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը: Քամու ուժը օգտագործում են էլեկտրոէներգիա ստանալու համար: