Хобби

Что такое хобби?
Увлечение человека иначе ещё называется хобби. Начинается хобби с интереса к определенному занятию, виду искусства, теме. Слово „хобби” в переводе с английского означает „увлечение”. У каждого своё хобби. В жизни каждого человека есть увлечение. Люди  в свободное время рисуют, поют, читают, собирают марки, многие любят делать своими руками игрушки, часами сидят за компьютером, разводят рыбок, слушают музыку, любят мастерить, шить, выжигать.

Это занятие для души. Оно помогает скрасить трудные минуты жизни, сближает человека с миром природы, науки, искусства, с миром людей, помогает найти смысл жизни.
Задание
Расскажите о своих увлечениях. Чем вы любите заниматься в свободное время?
Работы представьте в блогах. Могут быть и в виде видео-фильмов, аудиозаписей,

Мое хобби это спорт. Я занимаюсь дзюдо очень упорно и с каждым днем ​​становлюсь сильнее․ Этот вид спорта мне нравится. На соревновании по дзюдо я получил медаль.

Еще я хожу в кружок по военной подготовке. Я изучаю много упражнений по военной подготовке, чтобы в будущем стать солдатом. А когда у меня есть свободное время, я с друзями играю в футбол или тренируюсь на тренажёрах или делаю упражнения.

Մայրենի ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Քույր-խելացի, գեղեցիկ, բարձրահասակ, փոքր։

Եղբայր-ուժեղ, արագավազ, սրամիտ, գրագետ։

Մայր-բարի, հոգատար, գեղեցիկ, խիստ։

Հայր-ուժեղ, աշխատասեր, հետաքրքրասեր, կատակասեր։

Տատիկ-բարի, տարեց, հոգատար։

Պապիկ-զուսպ, կիրթ, գրագետ, խելացի, բարի:

2. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-անսիրտ, վախ-վախկոտ, քար-քարե, մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևային, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ-ծաղկե, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթյա, ծով-ծովային, Ամերիկա-Ամերիկյան, Ֆրանսիա-Ֆրանսիական, Գերմանիա-Գերմանական։

3. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ խոտավետ տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել անմատչելի ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին:

4. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքան տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է մաքուր լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը թափանցիկ ու անուշահամ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը հարուստ է լեռնային լճերով: Դրանցից գեղատեսիլը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի սքանչելի լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

5. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի (առավելական բաղդատական աստիճան) երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից (գերադրական աստիճան) երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի (առավելական բաղդատական աստիճան) խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից (գերադրական աստիճան) խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից (գերադրական աստիճան) հաճախ հանդիպող տեսակներից է: Ածականին ավելացված ավելի բառերը ցույց են տալիս ածակաինի առավելական բաղդատական աստիճանը։ Պակաս բառերը ցույց են տալիս ածականի նվազական բաղդատական աստիճանը։ Ամենից բառերը ցույց են տալիս ածականի գերադրական աստիճանը:

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  • Կատարեք գործողությունը

Օրինակ՝ 6/19 + 7/19 = 6+7/19 = 13/19

45/62 – 2/62 = 45-2 / 62 =43/62

59/109 + 81/109=140/109

108/164 – 35/164 =73/164

159/158 + 181/158 =340/158

18/64  — 5/64 =13/64

  • Գումարեք կոտորակները

Օրինակ12/50 – 6/25

12/50 և 6/25 կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի

1․ Գտնենք 50 և 25 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը՝ 50

2․ Ինչպես տեսնում ենք 12/50 կոտորակի հայտարարում արդեն 50 է

3․ 6/25 կոտորակի հայտարաը ևս գրենք 50 և տեսնենք թե ինչ կլինի հայտարարում։

Հայտարարը գտնելու համար՝ 50։25×6=12, կոտորակը կլինի 12/50

Հիմա՝ 12/50 – 12/50= 0

6/13 + 4/2 =12/52

7/24 + 5/10 =35/60

  • Կատարեք կոտորակների հանում

10/4 – 3/8=17/8

14/5 – 4-/9=106/45

10/4 – 3/15=138/60

10/12 – 3/15=38/60

  • Հաշվեք

1 – 3/8=5/8

1 – 1/3=2/3

1 – 5/11=6/11

1 – 4/9=5/9

Խնդիր1

Անահիտը առաջին օրը կարդաց ամբողջ գրքի 1/5-րդ մասը, երկրորդ օրը՝ 4/7-ը։ Անահիտին գրքի ո՞ր մասը մնաց   կարդալու։ Պատ՝․ 8/35:

ՄԹՆՈԼՈՐՏ․ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված: Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից: Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը ե զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը: Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանր հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում: Արտաքին ոլորտր մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը: Ներքնոլորտր մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է: Ներքնոլորտի հաստությունր բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը: Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր: