Հարցազրույց

Հարցազրույց իմ ընտրած ուսուցիչի հետ

Երբ դուք փոքր էիք, ո՞ր լեզուն էր ձեզ հետաքրքրում։

Քան՞ի հետազոտական աշխատանքի եք մասնակցել։

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, որպիսզի դառնալ Իսպաներենի ուսուցիչ։

Ի՞նչ լեզուներ գիտեք։

Ինչ՞ն է ձեզ ստիպել ուսուցիչ դառնալ։

Եթե չլինեիք ուսուցիչ ապա, ո՞ր մասնագիտություն կնտրեիք։

Ձեր ամենա երջանիկ ճամփորդությունն, որ՞ն է եղել։

Պատմեք ձեր երեք ամենալավ երազանքների մասին։

Ձեր ամենալավ աշակերտը, ո՞վ է եղել։

Ի՞նչ խոհանոց եք նախնտրում։

Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել

Ես կարդացել եմ «Ինչ, որտեղ, ինչու» հանրագիտարանը։

Այն ինձ շատ գիտելիք տվեց։ Օրինակ՝ ես իմացա, թե, որ դարում է ստեղծվել կոնֆետը և ով է այն ստեղծել։ Իմացա, թե որտեղ է կարտոֆիլի հայրենիքը։ Նաև իմացա, թե որտեղ են ստեղծել թղթերը։ Կամ, թե ինչ ազդեցուցյուն ունեն վիտամիները և այն ինչ վիտամին է։ Իմացա՝ ինչ է մեզ հայտնի Երկիր մոլորակի մասին, ինչու է գայլը ոռնում և այլ շատ ուրիշ բաներ իմացա։

Ես խորհուրդ կտամ կարդալ «Ինչ, որտեղ, ինչու» հանրագիտարանը։ Քանի որ այն շատ հետաքրքիր, յուրահատուկ և շատ գիտելիք տվող գիրք է։ Եվ այն ինձ շատ դուր եկավ։

Գործնական քերականություն

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար
 հոմանիշով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին մաքառել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Բերրի խոստումներ  տվեց ու գնաց:

Նրան աշխատանքից փրկեցին-ազատեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված: Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները-երանգները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր-խիտ բազմության մեջ: Ընկերները երկու օր առաջ էին մաքառել-վիճաբանել  ու հաշտվելու փորձեր էին անում: Բերրի-առատ խոստումներ  տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը: Հայրենասեր։

բ. Միշտ ճշմարիտ է խոսում: Ճշմարտախոս։

գ. Ինքն իր վրա վստահ է: Ինքնավստահ։

դ. Սիրում է երաժշտություն: Երաժշտասեր։

ե. Իր պարտականությունները ճանաչում է: Պարտաճանաչ։

զ. Ինքն իրեն շատ է հավանում: Ինքնահավան։

է. Գաղտնիքը պահել գիտե: Գաղտնաբահ։

զ. Նուրբ ճաշակ ունի: Նրբաճաշակ։

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ-շրթունք, էգուց-վաղ, տկլոր-մերկ, բարիշել-հաշտվել, ջահել-երիտասարդ, պոզ-կոտոշ,  սապոն-օճառ, դոշակ-ներքնակ, լղար-նիհար:

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջօղ, աղբյուր, աղոթք, ամբողջ, վերելակ, արդուզարդ, խեղդել, կմախք, թղթադրամ, հոգնել, մաղթել, տարօրինակ, հնօրյա, օվկիանոս, բարձր,  ամանօրյա, թխվածք, ութսուն։

Մայրենի

Լեզվական կարողություններ և հմտություններ
1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Իմ օրը սկսվում է եկրապայից։ Ես հագնվում եմ, լվացվում եմ և եղբորս հետ ժամը 10։00 գնում ենք եկրապա։ Իսկ երբ եկրապայից տուն եմ գալիս հանգստանում և նախաճաշում եմ։ Հանգստանալուց հետո դաս եմ անում և խաղում համակարգչային խաղեր։ Իսկ ժամը 21։30 հայրիկս գալիս է տուն աշխատանքից և մենք ընթրիք ենք անում։ Ընթրիք անելուց, հետո գնում եմ քնելու։ Ես սիրով կատարում եմ դասերս, գնում եմ պարապմունքի, և սրտանց օգնում եմ մարդկանց։ Ես իմ առօրյայի մեջ ոչ մի բան չէի փոխի։


2․ Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու․․․ մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարիր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

Իմ սիրելի ֆուտբոլիստը Նեյմար Ջունիորն է։ Նա ծնվել է 1992թվ․ փետրվարի 5-ին Բրազիլիաում։ Նեյմարը ծնվել է վաճառականների ընտանիքում։ Նա ուներ նաև մի քույր՝ Ռաֆաելլան։ Իսկ 1999 թվ․ Նեյմարը ընդունվեց «Սանթոս» ակումբի ակադեմիա։ 2013 թվականի ամռանը նա դարձավ իսպանական Բարսելոնայի խաղացող, որը նրա համար վճարեց 57 միլիոն եվրո։ Նաև Նեյմարով հետաքրքրված էին Եվրոպական մի շարք ակումբների՝ «Մանչեսթեր Սիթին»«Ռեալ Մադրիդը»«Արսենալը»«Բարսելոնան»«Չելսին» և «Միլանը»։

«Սանթոսի» մանկապատանեկան ակադեմիայում խաղում էին 3 ընկեր՝ Նեյմարը, Գանսոն և Ալան Պատրիկը: Նրանք լավագույն ընկերներ էին, նրանց մոտ ամեն ինչ հարթ էր ընթանում՝ մինչ Նեյմարի աստղային կարիերայի սկիզբը: 

Հարցեր

Երբ ես դու ծնվել և որտեղ?

Որ ընտանիքում ես դու ծնվել?

Ինչ է քո քույրիկի անունը?

Որ ակումբներն էին քեզնով հետաքրքրված?

Քո ամենալավ ընկերը, ով է եղել?

Неймар и Месси не намерены покидать «ПСЖ» — Общественное Радио Армении



3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։
Ջ․ Ռոդարի
Ճանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։ Նա շատ էր վախենում մարդկանցից, քանի որ մտածում էր, որ մարդիկ նրան կսպանեն։ Բայց նա չհանձնվեց և նստեց մարդու կողքը, ով վարաքված էր և կատուն էլ նրանից վարաքվեց և դարձավ հիվանդ կատու։ Վարաքված մարդը լացում էր, քանի որ մտածում էր, որ կատուն սատկելուն մոտ էր, բայց երբ այդ մարդը շոյեց կատվին հասկացավ, որն այն ռոբոտ կատու է, որը սարքվում է ադամանդից և այն շատ թանկարժեք ռոբոտ է։ Այդ ռոբոտներից տարին 10 անգամ են ծախում, որը շատ արագ մարդիկ առնում են։ Եվ այդ դրանից հետո մարդը ծիծաղեց, քանի որ մտածում էր, որ կատուն սատկելու է, բայց այդ կատուն իրականում քնում էր այլ ոչ թե սատկում։

Մայրենի ինքնաստուգում

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ

Անգամ
Երբեք

Դարձավ

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
Վատ-լավ

սովորական-անսովոր

պարզ-բարդ

երկար-կարճ

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը-հոգնակի 

բ/ հարցերին-հոգնակի                

գ/ դարակները-հոգնակի                

դ/ խրճիթ-եզակի

       

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյական

Տղա     
ձուկ      

Ածական

գովել

վատ

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է-ձանձրացնել
բ/չէր կարողանում-չկարողանալ
գ/դնեն-դնել
դ/դարձավ-դարձնել։

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա-ստվեր, ամպեր, նամականիշներ

ստորոգյալ-ունի, գրում, խմում։

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
Սոխ։

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Տղան հարց տվող և շատ հետաքրքրասեր էր։

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր:

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչից են պատրաստում տները։

Թղթից։

Ինչու է աղմուկ գալիս գետից։

Որովհետև գետին լավ չեն դաստիրակել։

Ինչու շները հասկանում են մարդկանց լեզուն, իսկ մարդիկ շների լեզուն չեն հասկանում։

Որովհետև շները ավելի խելացի են, քան մարդիկ։

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու կնճիթը փիղ ունի։

Ինչու տերևը ծառ ունի։

Ինչու ոտը մարդ ունի։

Ինչու դարակը մահճակալ ունի։

Ինչու քիթը Սարգիս ունի։

Ուսումնառության 5 տարիներ

1․Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր ․դպրոցը։ Ես Արևելյան դպրոց հաճախել եմ առաջին դասարանից և չէմ ունեցել այլ դպրոց։

2․Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ: Ես երբեք չեմ մոռանա իմ ուսուցիչներին, որովհետև ես 5 տարի սովորել և սիրել եմ նրանց։ Նաև ընկերներիս չեմ մոռանա, քանի որ ես առաջին դասարանից մինչև հինգերորդ դասարան ես նրանց հետ խաղացել եմ, սովորել եմ, օգնել եմ, հարգել եմ և այլն։

3․Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։ Ես տանում եմ ինձ հետ համակարգիչ, հեռախոս, տետր, գրիչ և անլար ականջակալ։

4․3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց: Ես կփոխանցեմ 3-րդ դասարանցիներին, որ 4-5-րդ դասարաներում դուք շատ բաներ կսովորեք և օր-օր ավելի շատ բաներ կիմանաք։ Եվ ես վստահ եմ, որ դուք կկարողանաք ամեն առարկա արագ կատարել և չդժվարանաք այդ հարցում։

5․Արևելյան դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․ Ես Արևելյան դպրոցում տնկել եմ <<Եռաշարտ սանսեվիերա>> բույսը և այն ինձ հետ տարա տուն և մարտի 8-ի կապակցությամբ նվիրեցի մայրիկիս։ Ես այն ամեն օր խնամում եմ և այն աճում և աճում է։ Ես այն տնկել եմ միայնակ երրորդ դասարանում։

Image preview

6․Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան դպրոցի միջավայրի մասին։ Միջավայրը Արևելյան դպրոցում շատ խաղաղ, հետաքրքիր և գեղեցիկ է։ Արևելյան դպրոցում կան բազմազան և բազմատեսակ ծաղիկներ, ինչպես նաև կանաչազարդ բակ, որը հարուստ է ծառերով և տնկիներով։ Շատ հաճելի է անցկացնել ժամանակը Արևելյան դպրոցի բակում։ Արևելյան դպրոցի ներսին միջավայրն էլ շատ աշխուժ է երգով, պարով և երաժշտությունով հագեցած։ Երեխաների դաշնամուրային նվագագթյունը և երեխաների երգն ու պարն բարձրացնում է բոլորիս տրամադրությունը։ Սպորտի միջավայրը հաճելի է մարզական տարբեր հնարավորություներով։ Իսկ իհարկե դասաժամերը կազմակերպվում են լուռ և խաղաղ միջավայրում, այնուհետև հանգստանում և նախաճաշում ենք համեղ և դպրոցում պատրաստվող բազմատեսակ ճաշատեսակներով։ https://www.youtube.com/shorts/N_0RMzdAooI

7․Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեությունը Արևելյան դպրոցում:

Արևելյան դպրոց ընդունվելիս Արսենը դեռ վեց տարեկան չկար, և բավականին դժվար էր իր համար հարմարվել նոր միջավայրին, քանի որ նա փոքրուց բավականին ինքնամփոփ, զուսպ և կարգապահ է։ Առաջին իսկ օրից Արևելյան դպրոցում, Արսենը լծվել է միջավայրին հարմարվելու, ուսումնասիրելու, հասկանալու և այնուհետև սովորելու, կրթվելու գործին և իհարկե ժամանակի ընթացքում նոր և լավ ընկերներ ձեռք բերել։ Հիշում եմ, թե ինչպիսի մեծ ոգևորությամբ էր նա տառերն ուսումնասիրում, այնուհետև՝ թղթի վրա անցկացնում, իսկ ավելի ուշ՝ սովորում օգտվել համակարգչից, յուրացնել տարբեր ծրագրեր և նկարել գեղեցիկ նկարներ։ Պահ էր լինում, որ նա կատարում էր նույնիսկ իմ սպասվածից շատ ավելին։ Պետք է հատուկ ընդգծեմ, որ նա մի յուրահատուկ վերաբերմունք ուներ/ունի ճամփորդությունների նկատմամբ, սիրում է նորանոր բացահայտումեր անել։ Արսենը Արևելյան դպրոցում իր ուսումնական գործունեության ընթացքում փորձում է միշտ լինել կարգապահ, պարտաճանաչ, պատասխանատու, և իրեն հանձնարարված աշխատանքներին վերաբերվում է լուրջ և չունենալ ոչ մի բաց թողում, փորձում է գոհացնել ուսուցիչներին իր ասշխատասիրությամբ։ Եվ վստահաբար բարձր է գնահատվել իր սիրելի ուսուցիչների կողմից։

2․Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին: Ես Միջին դպրոցից տեղյակ եմ, քանի որ այնտեղ սովորել է իմ եղբայրը՝ Դավիթը։ Դավիթից լսել եմ, որ բոլոր ուսուցիչները շատ լավն են, նույնիսկ մի քանիսին տեսել եմ և մի քիչ էլ ճանաչում եմ։ Նա պատմում, էր, որ դասերը անցնում էին հետաքրքիր և շատ հագեցած։ Տեսել եմ նաև իրենց ուրբաթ համերգները, որոնք շատ հետաքրքիր էին կազմակերպված։
  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց: Ոչ, ես չեմ ցանկանում տեղափոխվել միջին դպրոց։
  • Թվարկիր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին: Ես գիտեմ ընկեր Ռուբենին, ընկեր Գնելին, ընկեր Գոհարին, տիկին Վեներային և ընկեր Միքայելին։
  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը: Ես կցանկանայի, որ միջին դպրոցը լիներ հոգատար, օգնող, գնահատելի և բարի։

Մայրենիի ստուգատես 2024

Իմ բլոգը

1․Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Առաջինը նյութի ամսաթիվը՝ 2021թվ․, հունիսի 10։

2․Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:

Իմ բաժիները՝ 2024 Մաթեմատիկա Ելք ստուգատես, «Գործնական քերականություն», Ամառային ճամբար 2023, Անգլերեն, Առողջագիտություն, Բույսերի և կենդանիների խնամք, Երաժշտություն, Իմ գրադարանը, Խաղեր, Խոհանոց, Կար ու ձև, Հայրենագիտություն և բնագիտություն, Հորինուկ, Ձմեռային ճամբար 2024, Ճամփորդություն, Մաթեմատիկա, Մաթեմատիկա ստուգատես, Մայրենի, Մայրենի ստուգատես, Մայրենիի ստուգատես 2024, Նախագիծ, Նկարներ, Ռադիո, Ռուսերեն, Տարբեր լեզուներ, Տեխնոլոգիա, Տեսանյութեր, հաշվետվություն։

Ամենաքիչը օգտագործել եմ ՝ կար ու ձև բաժինը։

Կար ու ձև բաժնում ունեմ 1 նյութ, որտեղ ներկայացրել եմ իմ անցած թեման։

3․Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:

Ես հավանում եմ եղբորս՝ Դավիթ Մուրադյանի, բլոգը։ Նա սովորում է ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Նրա բլոգում կատարված է շատ ծավալում և մեծ աշխատանք տարբեր առարկաներից։ Նաև նախագծային աշխատանքներ, հետազոտական աշխատանքներ և այլն։

4․Գրել ձեր, ինչպես նաև՝ ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Իմ բլոգը ես եմ կազմում, ես եմ հետևում։ Միշտ անցնում եմ բոլոր բաժիներով և փորձում սխալները ուղել և, որպեսզի բոլոր նյութերը տեղադրված լինեն իրենց բաժիններում։ Սիրում եմ, որ իմ բլոգը լինի կոկիկ և անսխալ, փորձում եմ միշտ ամեն բան լինի իր տեղում և հաճախակի փոխում եմ իմ բլոգի ֆոնը և նկարները։

5․Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
-Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։
-Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համառոտ փոխադրել նրա մասին։ Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։
-Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․
-Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։
-Առանձնացրու մեկ նախագիծ, որ հավանել ես․․․
-Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։

Ես ընտրեցի Բելլա Աբրահամյանի բլոգը։

Բելլա Աբրահամյանը իսպաներենի և զբոսաշրջության դասավանդողն է։

Ահա նրա բաժինները՝ 1-ին կուրս, 2-րդ, 3-րդ կուրս, 4-րդ կուրս, Հաշվետվություններ, Հեռավար ուսուցում, Հոդվածներ, Ճամփորդություններ, Մայիսյան հավաք, Միջին դպրոց, Մոդուլներ, ուսումնական ծրագրեր, Ուսումնական առաջադրանքներ, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Ուսուցչի օրագիր, Սովորողների բլոգեր, Վերապատրաստում, Տեսադասեր, Տեսանյութեր, Տեքստեր, Տուրիզմ, Փաստաթղթեր, Քանդակագործության փառատոն, Քերականություն, Քոլեջ, Ամառային ճամբար, Աշխատաժամանակ, Արխիվ, Գրքեր, Դիպլոմային աշխատանքները, Թարգմանական ստուգատես, Թեմատիկ բառապաշար, Իսպանական երգեր, Իսպանական պոեզիա, Իսպաներեն դասավանդողների համար։

Ինձ հետաքրքրեցին այս բաժինները՝ Մայիսյան հավաք, Իսպանական երգեր, Իսպանական պոեզիա և Ճամփորդություններ բաժինները։

Ահա այն տեղերը, որոնք ճամփորդել է բլոգի հեղինակը՝ ճամփորդություններ։

Ես հավանեցի այս ճամփորդությունները՝ Այցելություն Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ և Ուսումնական այց Երևանի պատմության թանգարան։

Ես հավանեցի այս նախագիծը՝ Նախագիծ․ Հայաստանի մարզերը։

Ես դեռ չեմ հանդիպել բլոգի հեղինակին։

Ահա իր նկարը՝