Իմ պապը․ առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր  շիվ — բարակ պայտել — կենդանու ոտքին պայտ խփել մանգաղ — գյուղատնտեսական ձեռքի գործիք դաստակ — Ձեռքի այն մասը, որ թաթից մինչև նախաբազուկն է տարածվում: պաղել — սառչել մաճ — գութանի մաս
  2.  Բնութագրիր պապին: Պապը շատ բարի, զգայուն և աշխատասեր էր և արել է ամեն-ամեն աշխատանք,ինչ կարողացել է։ Շատ էր սիրում աշխատել իր սեփական հողի վրա, տիրապետել է գյուղատնտեսական բոլոր գործիքներին և արդար քրտինքով աշխատել է՝ իր տունը պահել է։
  3. Նկարագրիր պապին Պապը բավականին ծեր էր արդեն, մեջքը ցավում էր ծանր աշխատանքներ կատարելուց։ Ձեռքերը կոշտացել էին գործիքներից, ոտքերը՝ հոգնել։
  4.  Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը՝ ինչ անել, ինչ լինել: Տնկել, շարել, պայտել, խոսել, հոսել, բահել, քնել, արտասվել, պահել, պաղել, խառնվել:
  5. Նկարագրիր գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այս բանաստեղծության: Գյուղում շատ աշխատաներ կան՝ տնկել շիվերը, պայտել գյուղի ձիերը, շարել գյուղի պատերը, ջրել այգին, մարգը բահել, վարել, ցանել, խոտ հնձել, ծառեր տնկել և պատ շինել։ Իսկ գյուղացին առավոտից իրիկուն աշխատում է հողի վրա՝ հնձում, վարում, ցանում՝ մանգաղով ցավեցնելով ձեռքը, բայց սիրում էր հողն ու ջուրը իրեն սնող, իրեն պահող…
  6. Պատմի՛ր քո պապիկի մասին: Իմ պապիկի անունը Սերգեյ Մուրադյան է։ Նա շատ բարի, խելացի, աշխատասեր և ընկերասեր էր։ Նա մասնագիտությամբ իրավաբան է եղել, աշխատել է որպես քննիչ։ Նա շատ էր սիրում իր թոռնիկներին, ես էլ իրեն էի շատ սիրում և փոքր ժամանակ իր հետ շատ էի խաղում։ Ափսոս, որ նա հիմա մեր կողքին չի․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով