ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ են կենդանի օրգանիզմների միջև կապերը: Ի՞նչ են դրանք պայմանավորում: Կենդանի օրգանիզմների միջե կան շատ հետաքրքիր, բազմապիսի կապեր: Դրանք պայմանավորում են կենդանի օրգանիզմների սնունդը, ապահովում նրանց բազմացումը և տա­րածումը բնության մեջ, կենդանի օրգանիզմների թվաքանակը:
  2. Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգա­նիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերեք օրինակներ: Կենդանի օրգանիզմներր տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրր հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:
  3. Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչ­պե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերա­կան է: Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հար­մարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայ­րում կարող են րնկճվել և նույնիսկ մահանալ:
  4. Դիտեք շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Փորձեք ներկայաց­նել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամ­կետները: Գարնանը բույսերը աճում և կանաչում են, ամռանը  բույսերը մի մասը չորանում են կամ պտուղներ են տալիս, աշնանը բույսերը չորանում են, իսկ ձմռանը սառում։
  5. Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում: Վաղ գարնանը ծաղկում է բարդին, մայիսին ծաղկում է թխկին, իսկ հունիսին սզնին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով