- <<Ես կարդում եմ…>> նախագիծ. 2 կամ 3 ստեղծագործություն
Այս նախագծի շրջանակում սովորողն ընթերցանության նյութն ընտրում է իր ցանկությամբ և ամռան ընթացքում ընթերցում է: Ավարտելիս ներկայացնում է՝
- Ստեղծագործության վերնագիրը,
- Հեղինակը,
- Նամակ դուր եկած հերոսին,
- Ի՞նչ սովորեց:
- Ստեղծագործության վերնագիրը՝
Ճամփորդները
- Հեղինակը՝
Հովհաննես Թումանյան
- Նամակ դուր եկած հերոսին.
Նամակ
Սիրելի աքլոր,ես քեզ շատ հավանեցի,որովհետև դու շատ ես սիրում ճամփորդել,նոր բաներ բացահայտել:Ես նույնպես սիրում եմ ճամփորդել:Ես քեզ նամակ եմ գրում ու ասում եմ,որ մյուս անգամ, երբ գնաս ճամփորդելու զգույշ լինես,որովհետև չգիտես ում կհանդիպես և նա քեզ ինչ կանի:Մյուս անգամ զգույշ եղիր և ճամփորդության երբ գնաս ինձ ամպայման կպատմես…
Քո ընկեր Արսեն
- Ի՞նչ սովորեց.
Սովորեցի,որ նոր բաներ իմանալը, բացահայտելը դժվար է և պետք է շատ զգույշ լինել, ուշադիր և միայնակ չգնալ անծանոթ վայրեր:Այս հեքիաթում,եթե չլիներ շունը աքլորի կողքին՝աղվեսը կարող էր ուտել աքլորին: Բայց քանի,որ շունը կար, դա չպատահեց:
Պետք է միայնակ չգնալ անծանոթ վայրեր ,պետք է գնալ մեծի կամ ընկերոջ հետ,որովհետև քեզ ծանոթ չե այդ վայրը, չգիտես ով կա այնտեղ և ինչ կարող է պատահել քեզ հետ:
Երկրորդ ստեղծագործություն
- Ստեղծագործության վերնագիրը՝
Խրտվիլակը
- Հեղինակը՝
Ջաննի Ռոդարի
- Նամակ դուր եկած հերոսին.
Նամակ
Նամակ Գոնարիոյին
Սիրելի Գոնարիո:Քեզ գրում է Արսենը:Հաջորդ անգամ կցանկանամ ինձ հետդ տանես, որպեսզի աշխատում,վառոդ այրում ու թռչուններին քշել:
- Ի՞նչ սովորեց.
Ես սովորեցի, որ պետք է կրակի հետ խաղ չանել ու կրակից հեռու մնալ:
Զգույշ լինել կրակի հետ վարվելիս:
- Ուրախ մաթեմատիկա
Մաթեմատիկական խաղեր. բազմապատկում
3. Ընտանեկան ճամփորդություններ
Այս նախագծի շրջանակում սովորողը ճամփորդում է ընտանիքի հետ, նոր բաներ սովորում ու սովորեցնում: Ճամփորդությունը լուսաբանում է պատումի, ֆոտոշարքի կամ տեսանյութի տեսքով։
Դիտեք մեր ճամփորդությունը մեր ալիքում
Տասնօրյա ճամբար Ծովինարում