Ճամփորդություն դեպի Լոռի

Ապրիլի 26-ին մենք գնացինք դեպի <<Լոռի>>։ Երբ գնում էինք կանգ առանք այս տեղերում՝

Ապարանի Նժդեհի պուրակ (բրդուճներով ընդմիջում)

Ապարանի սբ. Խաչ եկեղեցի (4-րդ դար)

Էկոտուր -ծառատունկ-թփատունկ Լեռնավանի հիմնական դպրոցի սովորողների հետ

Երեկոյան քայլք Պուշկինո գյուղում (մոտ 3 կմ):

Իսկ երբ հասանք մի քիչ հանգստացանք, խաղեր խաղացինք, իսկ երբ իրիկունն դարձավ մենք խնջույք արեցինք և քաղցրավենիք կերանք և ես շատ ուրախացա։ Եկրրորդ օրը մենք արթնացանք նախաճաշ արեցինք խաղացինք և գնացինք Գառգառ գյուղ դպրոց։ Այնտեղ մրցումներ արեցինք և նաև մեզ դպրոցը ցույց տվեցին և դրանից հետո վերադարձանք հյուրատուն։ Իսկ երբ հասանք հյուրատուն նախաճաշեցինք և բատուտ թռվռացինք։ Երրորդ օրը նույնպես նախաճաշեցինք և հավաքվեցինք, որովհետև վերադառնում էինք դեպի Երևան։ Այդ ընթացքում երբ գնում էինք կանգ առանք Լոռե բերդում ուսումնասիրեցինք և շարունակեցինք մեր վերադարձը։ Սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցում նույնպես կանգ արեցինք և ուսումնասիրեցինք։ Եվ մի քանի ժամից հետո մենք հասանք Երևան։ Ինձ Լոռին շատ դուր եկավ, այնտեղ շատ հավես և զվարճալի էր։ Եվ նաև ես այնտեղ ունեցա նոր ընկերներ։ Եվ այսքանից հետո ես էլի կուզեի գնալ դեպի <<Լոռի>>։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով