Օրապատում՝ «Պիցցա»

Այսօր մենք դասարանով ընդհանուր պարապմունքին մասնակցեցինք։ Պարապմունքից հետո մեզ առաջադրանք հանձնարարեցին, և մենք այն կատարեցինք։ Հետո, մենք խմբերով պիցցա սարքեցինք։ Մի խումբը պիցցայի վրա տոմատ քսեց, մյուս խումբը մանրացրեց պանիրը, երրորդ խումբը կտրեց զեյթունը և երշիկը։ Իսկ վերջին խումբը պանիրը, զեյթունը և երշիկը դրեց պիցցայի վրա։

Պատրաստում ենք պիցցա․ նախագիծ

Բաղադրատոմս

  1. խմոր — 5 հատ (30 հոգու համար )
  2. Տոմատ — 1 տուփ
  3. Պանիր — 0․5 կգ
  4. Երշիկ — բժշկական 1 կգ

Գնացուցակ

  1. խմոր — 200 դրամ ,5 խմորը՝ 1000 դրամ
  2. տոմատ — 500 դրամ
  3. պանիր — կես կգ՝ 1250 դրամ
  4. բժշկական երշիկ — 3000 դրամ

Ամբողջը՝ 5750 դրամ

Կազմակերպումն՝

Պիցցան պատրաստել 5 խմբով

1 խումբը խմորին պետք է քսի տոմատը

2 խումբը պետք է կտրատի երշիկը

3 խումբը պետք է մանրացնի պանիրը

4 խումբը պետք է երշիկ դասավորի խմորի վրա

5 խումբը պետք է խմորը տեղադրի ջեռոցի մեջ

Պատրաստելուց հետո կտրատել և բոլորով համտեսել։

Խմբային նախագիծ․ Նոր տարին Վրաստանում

Ա․ Կատարել աշխատանքի բաժանում՝ դեկտեմբերի 8

Նախագծի մասնակիցներ՝ Արսեն, Ալեքսանդր, Արմեն

Սկիզբը՝ դեկտեմբերի 8

Ավարտը՝ դեկտեմբերի 18

Աշխատանքը, ժամանակացույց՝

Բ․ կարդալ տեղեկություններ՝ դեկտեմբերի 8-10

Գ․ Գռարել կարևոր տեղեկությունները, փաստերը՝ դեկտեմբերի 11-13

Դ․ Որոնել ընտրել նկարներ՝ դեկտեմբերի 14

Ե․ Պատրաստել սահիկաշար Power Point ծրագրով կամ տեսանյութ (ֆոտոներ+ ձայնագրություն) դեկտեմբերի 15-17

Զ․ Աշխատանքը հրապարակել բլոգում՝ դեկտեմբերի 18

Է․ Աշխատանքը ներկայացնել ընկերներին՝ դեկտեմբերի 19

ԻՄ գյուղը

Երևի ես այն եզակի երեխաներից եմ, որ երբևիցե չեմ ունեցել տատիկ-պապիկ գյուղում։ Չունեմ նաև հարազատներ, որոնք ապրում են որևէ գյուղում։ Դա իմ համար մեծ ցավ է, քանի որ միշտ երազում եմ նույնպես ունենալ գյուղում տուն և գնալ այնտեղ իմ ընտանիքով։ Արձակուրդը անցկացրեցի տանը, քանի որ հիվանդացել էի։ Մեկ օր այցելեցի իմ տատիկին, նա փորձեց իր ձևով բուժել ինձ՝ տաք թեյով և իր ջերմությամբ։ Ապա վերադարձա տուն։ Ցավոք չունենալով գյուղում լինելու տարբերակ ես հիշում եմ, որ այցելել եմ Գորիս քաղաք, հյուրընկալության ծանոթների տուն։ Գյուղանման ավան էր՝ սեփական տուն, մեծ բակով, կային այնտեղ պտղատու ծառեր, գեղեցիկ ծաղիկներ էին աճում, բակում, նաև աճեցնում էին բանջարեղեն՝ լոլիկ, վարունգ, լոբի և այլն։ Տանտերը ցույց տվեց իր ձիերին, վազվզող հավերին, աքլորին և գոմում գտնվող կովերին։ Շատ հետաքրքիր էր և զարմացած էի։ Շատ հավանեցի Սյունիքի մարզում գտնվող Գորիս քաղաքը։

Գորիս, քաղաք Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա մայրաքաղաք Երևանից։ Գտնվում է Վարարակն գետի (Որոտանի վտակ) ափին։ 

Գորիսը հիմնադրվել է 1870 թվականին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Քաղաքի կոչում է ստացել 1885 թվականին

Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք։

 Գորիսի թանգարանում ցուցադրված են 5000 ցուցանմուշներ։ Պեղումների ընթացքում գտած բրոնզե զենքերը, զարդերը, արձանիկներն ու մետաղյա ցուցանմուշները վկայում են տարածաշրջանի մշակութային հարուստ ժառանգության մասին։

Պատմամշակութային կոթողներից են՝ Տաթևի վանական համալիրը գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: Տաթևի անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, «Սատանի» կամուրջի մոտ։ 911թ. կառուցված սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։Քարահունջ, “Զորաց քարեր”, հնավայրը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք։Հին Խնձորեսկ Պատմական, հնագիտական և ազգագրական մեծ արժեք ունեցող հուշարձանախումբ: Գտնվում է Գորիս քաղաքից 10 կմ արևելք ․․․ Եվ այլ և այլ։

Առաջարկում եմ կարդալ

Այս ամառ ես կարդացել եմ Սուտասանը, որը հայկական ժողովրդական հեքիաթներից մեկն է։ Իմ սիրած հերոսը դա դերձակն էր և ես ինձ կնմանեցնեի թագավորին։ Իմ սիրած հատվածը, երբ աղքատ գյուղացին սուտ ասեց թագավորին և թագավորը ասեց դա սուտ է և վերջում իր թագավորության կեսը տվեց նրան։ Ես շատ կուզեի նմանվեի այդ աղքատ գյուղացուն, քանի որ ես նրա նման ուզում եմ խելացի ու ճկուն լինել։

“Սուտասանը” Հովհ․ Թումանյան

Հեքիաթի գլխավոր հերոսներից է թագավորը։ Հերթով թագավորի պալատ են մտնում գյուղացիները։ Ամեն մեկը ինչ-որ սուտ բան է ասում թագավորին, բայց թագավորը ոչ մեկին չի հավատում։ Մեկը ասում է, թե իբրև իր պապը երկար չիբուխ ունի, որը երկինք է հասնում, մյուսն էլ ասում է, որ դագանակով աստղեր է խառնում։ Վերջում հայտնվում է մի հերոս, որը ասելով, թե իբրև թագավորը իրեն պարտք է, կարողանում է թագավորին հավատացնել, իսկ թագավորը ստին հավատում է։ Դրա համար էլ գյուղացուն թագավորության կեսը նվեր է տալիս։

Ջուխտակ վանք

Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Հայաստանի ՀանրապետությանՏավուշի մարզի Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը’ «Ջուխտ»’ նշանակում է զույգ):

Պինգվիների մասին

Աշխարհի ամենահետաքրքիր կենդանիներից են պինգվինները, նրանք պատկանում են թռչունների հատուկ կարգի։ Ավելի շատ հանդիպում են ԱնտարկտիդայիԱֆրիկայիՀարավային Ամերիկայի հարավային ափերին։ Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից եվ քամուց։ Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ։ Ամենախոշորը պինգվինը որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է։ Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։

Ամենախոշորները կայսերական պինգվիններն են (Լատիներեն՝Aptenodytes forsteri)։ Նրանց հասակը մինչև 120սմ է, իսկ քաշը՝ 25-40կգ։  Նրանք սնվում են ձկներով, կաղամարներով։

Ինչ կլիներ, եթե…

Ինչ կլիներ, եթե խոզերը ուտեին խոտ: Նրանք ամբողջ օրը խոտ կուտեին:

Ինչ կլիներ, եթե անձրևի փոխարեն պաղպաղակ գա երկրի վրա: Բոլոր երեխաներ մենակ պաղպաղակ կուտեին:

Ինչ կլիներ, եթե ավտոմեքենաների ակերի փոխարեն շոկոլադ լիներ: Մարդիկ իրենց ավտոմեքենաների ակերը կուտեին:

Ինչ կլիներ, եթե խոզերը չունենային պոչ: Խոզերը խոզ չէին լինի:

Ինչ կլիներ, եթե մարդիկ վագրից արագ վազեին: Մարդիկ կմրցեին վագրի հետ:

Ինչ կլիներ, եթե արևը ցուրտ լիներ: Բոլորը կմրսեին արևից:

Ինչ կլիներ, եթե տղաները աղջիկ լինեին, իսկ աղջիկները՝ տղա: Ոչ մեկ չէր հասկանա, դիմացինը տղա է, թե աղջիկ:

Ինչ կլիներ, եթե առյուծը վագր լիներ, իսկ վագրը՝ առյուծ: Վագրը ավելի արագ կվազեր, քան առյուծից:

Ինչ կլիներ, եթե փիղը զրուցեր վագրի հետ: Նրանք ընկերներ կլինեին:

Ինչ կլիներ, եթե մարդիկ արագ վազեին: Նրանք որտեղ ուզեին արագ կգնային:

Մոլորված վագրը

Լինում է չի լինում մի վագր է լինում, որը մոլորվել էր անտառում և կորցրել էր իր տունը: Նա շատ էր ուզում իր տունը գտնել, քանի-որ իր տան մեջ էր մնացել փոոքրիկ ձագը: Հանկարծ նա հանդիպեց իր բարեկամ վագրին: Իրար հետ զրուցեցին, և մոլորված վագրը հարցրեց.

-Լսի’ր, իսկ դու գիտես իմ տունը որտեղ է, ես կորցրել եմ այն: Բարեկամ վագրը պատասխանեց, որ տեսել է,թե ինչպես էին որսորդները տեղափոխում վագրի տունը անտառից դեպի գետի ափ: Վագրը շնորհակալություն հայտնեց բարեկամին և ուրախացած վազեց դեպի գետը: Հետո վագրը գտավ իր տունը և իր փոքրիկ ձագուկին: Նա շատ ուրախ էր: