Հնարագետ ջուլհակը

  1. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր): Հնարագիտություն-հնար+ա+գիտություն-(բարդ) Թագավոր-թագ+ավոր-(ածանցավոր) Կտավ-կտավ-(պարզ) Հարցմունք-հարց+մունք-(ածանցավոր) Կախարդական-կախարդ-ական-(ածանցավոր) Անմահական-ան+մահ+ական-(բարդ ածանցավոր) Գլուխ-գլուխ-(պարզ) Արհեստասեր-արհեստ+ա+սեր-(բարդ)
  2. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը: Անձ ցույց տվող բառեր՝ Թագավոր, ջուլհակ, մարդ, դերվիշ, գիտնական։ Իր ցույց տվող բառեր՝ Գլուխ, ձեռք, թալիսման, ձու, օրորոց։ Իմ կարծիքով հատուկ գոյականը դա Շահ-աբասը և սպահանն է։
  3. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին: Ջուլհակը շատ աշխատասեր, խելացի, բարի, հնարամիտ և համեստ էր, քանի որ նա միանգամից անում էր երեք գործ։ Դերվիշը խելագար էր, քանի որ նա մտածում էր, որ ամբողջ երկիրը իրենն է։ Նաև, որ նա ոչմեկի հետ չէր խոսում և մարդկանց վախի մեջ էր կցում։
  4. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ: Ինձ այս պատմվածքը սովորեցրեց, որ պետք է լինել հոգատար, բարի, աշխատասեր և հնարամիտ։ Նաև սովորեցի, որ պետք է գնահատել և օգնել բոլորին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով