1.Իմ ուսումնական բլոգը․ ո՞ր հարթակն է ընտրել և ինչո՞ւ
Իմ ուսումնական բլոգի հարթակը edublogs-ն է։ Այն շատ հարմարավետ, հասանելի, ինչպես նաև մատչելի ծրագիր է։
2.Ի՞նչ համակարգչային ծրագրի/ծրագրերի/ կամ ծրագրային հարթակի է տիրապետում/https://quizizz.com/, Scratch, learning.apps, Google Forms, excel, capcut, Movie Marker կամ մոնտաժային այլ ծրագրեր և այլն/
Quizizz.com – քուիզներ ստեղծել, հարցեր գրել, տարբերակներ նշել
Scratch – կարողանում եմ որոշակի գործիքներ օգտագործել
Google form – կարողանում եմ որոշակի տեքստեր ներմուծել, պատասխանների պատուհաններ սարքել
Excel – գերազանց չեմ տիրապետում, սակայն ծանոթ եմ փոքրաթիվ գործիքների
Capcut – լավ տիրապետում եմ, պատրաստում եմ հետաքրքիր տեսանյութեր
Youcut – տիրապետում եմ լավ այս մոնտաժային ծրագրին
Paint – լավ տիրապետում եմ, կարողանում եմ գեղեցիկ նկարներ մշակել
3.Ո՞ր համակարգչային ծրագիրը կամ ծրագրային հարթակն է առավել շատ օգտագործում և ինչու՞
Edublogs, word, paint, geogebra.com, chess.com – հանձնարարված առաջադրանքներով պայմանավորված։ Այս ծրագրերը շատ հարմարավետ, օգտակար և մատչելի ծրագրեր են։
4.ի՞նչ համակարգչային ծրագիր կամ ծրագրային հարթակ է սովորել դպրոցում կամ դպրոցից դուրս (ո՞ր ուսումնական կենտրոնում)
Դպրոցում սովորել եմ համակարգչային մոնտաժային ծրագրի, տանը՝ կատարելագործել եմ հմտություններս։ Տանը շատ եմ խաղացել chess.com-ը և այդ կերպ զարգացրել եմ շախմատ խաղալու ունակությունս։ Նաև նշեմ Unity ծրագիրը, որով պատրաստում էի խաղեր։
5.սովորող-սովորեցնող ի՞նչ նախագծի է մասնակցել, իր սովորած ծրագիրը ինչպե՞ս է կիրառում դասապրոցեսում։
Հարավային դպրոցում 5-րդ դասարանցի սովորողներով մասնակցել ենք պատմվածքի քննարկմանը, հարցուպատասխանին։ 4-րդ դասարանում սովորողներով իրականացրել ենք նախագիծը, կրտսեր այլ դասարանի աշակերտներին սովորեցրել ենք օգտվել Word, PowerPoint, Paint ծրագրերից։
6. Կարողանո՞ւմ է հանգիստ աշխատել գուգլ առցանց հարթակում/word-ով, excel-ով, գուգլ ձևաթղով և այլն/
Այո, կարողանում եմ, որոշ հաճախ օգտագործվող գործիքներին լավ տիրապետում եմ։
7. Կարողանո՞ւմ է գուգլ ձևաթղթի միջոցով պատրաստել ֆլեշմոբներ կամ ինքնաստուգման թեստեր
Այո, կարողանում եմ։ Օրինակներից մեկը կարող եք տեսնել հղմամբ։
8. Կարողանում է կազմել ուսումնական խաղեր, խաղերի փաթեթ/տեղադրել բլոգում/
Այո, կարողանում եմ։ Scratch, quizziz, unity և այլ ծրագրերով կարողանում եմ պատրաստել խաղեր։
Աշխատանքը կատարում է սովորողը: Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքը տեղադրվում է սովորողի բլոգում։