«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն

Անտառային հրդեհների մասին Ֆիլմը դիտեցինք։ Ֆիլմում ցուցադրված էին անտառային հրդեհների աղետալի վնասները, որը կրում է բնությունը՝ զոհ են դառնում մարդիկ, կենդանիները, կանաչապատ անտառները, բուսականությունը, ջրերը։ Անտառային հրդեհների հետևանքով օդի աղտոտվածությունից վնասներ են կրում մոտակա գյուղաբնակ տարածքները ևս։ Նմանատիպ աղետներից խուսափելու համար պետք է խիստ պահպանել անվտանգության կանոնները։ Նախ և առաջ մաքուր պահել բնությունը տարատեսակ աղբերից, որոնք արագ այրվող են և թունավորում են օդը։ Նույնիսկ փոքրիկ խարույկը պետք է անպայման մարել և համոզվել, որ այն հանգել է։ Ծխախոտի թույլ կրակը չոր խոտի վրա ընկնելով կարող է մեծ հրդեհի առաջացման պատճառ դառնալ՝ առաջացնելով գեղեցիկ բնության, անմեղ և անօգնական կենդանիների ոչնչացում։ Եվ ուրեմն պետք է անպայման իմանալ և պահպանել անվտանգության բոլոր կանոնները, սիրել և խնամել մեր այսքան գեղեցիկ բնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով